AM
22 Օգոստոս 2009 - 11:23 AMT

Ֆրենք Փալոուն. ԱՄՆ-ը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», – հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցություն խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Սակայն, նրա խոսքերով, դրան հասնելը բավականին բարդ է, քանի որ կոնգրեսականների մեծ մասն այդքան մոտիկից ծանոթ չէ խնդրին: Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դեմ: Եվ ես վստահ չեմ, թե որքանով է Հայաստանը ձգտում դրան», – ասել է Ֆրենք Փալոունը:

«Թեեւ ես անձամբ կողմնակից եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, սակայն չգիտեմ, թե որքանով է ԱՄՆ հայկական համայնքը նախապատվություն տալիս դրան: Ամերիկայի հայերը պետք է նախապատվությունը տան այն հարցերին, որոնց լուծումն առավել հավանական է: Իսկ քանի որ ԼՂՀ ճանաչման հարցը բավականին բարդ խնդիր է, ես խորհուրդ չէի տա այն ընդգրկել առավել գերակաների ցուցակում», – հայտարարել է կոնգրեսականը, հաղորդում է Armenian Reporter-ը: