AM
27 Օգոստոս 2009 - 16:19 AMT

Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են հայ մեծահարուստների թիկնապահնե՞րը

«Փաստահավաք խմբի ունցած տվյալների համաձայն, մարտի 1-ի իրադարձություններին Հայաստանի Պաշտպանության նախարարության տրամադրած ռազմական հագուստով մասնակցել են հայ մեծահարուստների թիկնապահները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը հաղորդել է, որ այդ տեղեկատվությունը ստուգելու համար խումբն անկնկալ այց է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարության թիկնային վարչության պահեստներ, որտեղ նրանց դիմավորել է թիկնային ծառայության պետ Նորիկ Էլչյանը եւ արգելել ծանոթանալ հաշվեմատյանների հետ ու զննել պահեստը: