Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Կովկասում վերջին զարգացումների շուրջ: Էրդողանն Ադրբեջանի նախագահին պատմել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, իսկ Իլհամ Ալիեւը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակացություններում առկա վերջին զարգացումները, հաղորդում է World Bulletin-ը:





