Սեպտեմբերի 5-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն կժամանի Հայաստան: Այդ մասին կայացած ճեպազրույցին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան: Նրա խոսքով, այդ հանդիպումը ծրագրված էր կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ:
Այցի շրջանակներում Գրիգոլ Վաշաձեն կհանդիպի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումներ կկայանան նաեւ Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունների հետ:
Ինչպես նշել է Ջալագանիան, հանդիպումների ժամանակ խոսքը գնալու է Վրաստանի ու Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների մասին, հաղորդում է Գրուզիա-on-line-ը:





