«Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի գլխավոր գործընկեր ՎՏԲ-Հայաստան Բանկը մրցույթի 3 հաղթողներին`( Էռնա Պետրոսյան- ք. Մարտունի, Արմինե Հովհաննիսյան- ք. Երեւան եւ Հայկ Տեփանյան-ք. Երեւան) հանձնել է 1 մլն. դրամ ընդհանուր գումարի չափով մրցանակային ավանդային պայմանագրե «ՎՏԲ – Մանկություն», հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը:
2009թ. օգոստոսի 31-ին, 2009-2010թ. նոր ուսումնական տարվա նախաշեմին, «ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը եւ «Այբ» Կրթական հիմնադրամի տնօրեն Դավիդ Սահակյանը ջերմորեն ողջունեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ ողջ աշխարհի դպրոցականներին նոր ուսումնական տարվա եւ Գիտելիքների միջազգային օրվա սեպտեմբերի 1 առթիվ, մաղթեցին նրանց երջանիկ եւ խաղաղ մանկություն, քաջ տրամադրություն, նորանոր հաջողություններ ուսման մեջ, գերազանց գնահատականներ, նոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ, այդ թվում <<Կենգուրու 2010>> գալիք մրցույթում:
«Կենգուրու 2009» մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել Բանկի նոր ծառայության` «ՎՏԲ -Մանկություն» ժամկետային ավանդի շնորհանդեսը, ինչպես նաեւ տրամադրվել է տեղեկատվություն Բանկի կողմից իրականացվող հովանավորչական եւ բարեգործական ծրագրերի մասին:
Մամլո ասուլիսի ժամանակ Վ. Օվսյաննիկովը նշել է, որ նմանատիպ մրցույթները ոչ միայն նպաստում են երեխաների գիտելիքների բարձրացմանը, այլեւ ընդհանուր առմամբ ձեւավորում են իրական նախանշաններ համամարդկային արժեքների հետագա զարգացմանը եւ պրոպագանդմանը:
Իր հերթին,«Այբ» Կրթական հիմնադրամը թղթակիցներին տրամադրեց տեղեկություն Հայաստանում «Կենգուրու 2010» հերթական մաթեմատիկական մրցույթի անցկացման ժամկետների եւ կարգի մասին:





