AM
1 Սեպտեմբեր 2009 - 15:37 AMT

ԵԱՀԿ ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսն այսօր ողջունեց Թուրքիայի եւ Հայաստանի համատեղ հայտարարությունը` սկսելու երկկողմանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ: Ինչպես ասվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի` PanARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ, Դորա Բակոյանիսը նշել է, որ նման զարգացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը:«Թուրքիայի եւՀայաստանիմիջեւ դիվանագիտական կապերի հաստատումը դրական քայլ կլինի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Ես ջերմորեն ողջունում եմ այս դրական քայլը` ուղղված ԵԱՀԿ երկու մասնակից պետությունների միջեւ կապերի կարգավորմանը», – հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահը: Դորա Բակոյանիսը կոչ արեց երկու կողմերին օգտվել դրական պահից, որը ձեռք է բերվել Շվեյցարիայի նախաձեռնած բանակցությունների ընթացքում: