Եվրոպական միության ընդհանուր արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան ողջունում է երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը: Այդ մասին ասվում է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության` PanARMENIAN.Net ուղարկած մամլո հաղորդագրության մեջ: «Ես ողջունում եմՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ երեկ ձեռք բերված համաձայնությունը` սկսելու ներքին քաղաքական խորհրդակցություններ այն արձանագրությունների վերաբերյալ, որոնք կազմում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման շրջանակը: Սաէական քայլ էերկկողմհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որը մեծապես կնպաստի Եվրոպայի այդ կարեւոր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը»,- նշվում է Խավիեր Սոլանայի հայտարարության մեջ: ԵՄ բարձր ներկայացուցիչն ընդգծել է, որ այս պատմական գործընթացով առաջնորդվելու` երկու կողմերի քաջությունն ու հեռատեսությունը գովեստի է արժանի: «Հուսով եմ, որ այս երկու արձանագրությունները կստորագրվեն, կվավերացվեն եւ կիրականանան առաջիկայում»,- ընդգծել է Սոլանան:





