«Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման» մասին արձանագրությունները պետք է վավերացնեն երկու երկրների խորհրդարանները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, արձանագրությունները վավեր չեն համարվի, եթե հավանության չարժանան Հայաստանի ու Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից:





