AM
2 Սեպտեմբեր 2009 - 11:17 AMT

Եվրախորհուրդը ողջունում է հայ-թուրքական համաձայնությունը

«Ամբողջ հոգով ողջունում եմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը երկու արձանագրությունների ստորագրման վերաբերյալ, նրանց միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Սա պատմական իրադարձություն է ինչպես այս երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»: Այս մասին հայտարարեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Մոդ դե Բուր-Բուկիկիոն: Կոչ եմ անում երկու պետություններին շարունակել շարժվել այդ ուղղությամբ` զարգացնելով կայունությունը Եվրոպայի այդ հատվածում»,- ընդգծեց նա, հաղորդել է Եվրախորհրդի հաղորդակցության Տնօրինությունը: