AM
2 Սեպտեմբեր 2009 - 13:36 AMT

Հայ-թուրքական սահմանը կբացվի մինչեւ Նոր տարի՞

Թուրքիան հույս ունի 1993թ. փակած Հայաստանի հետ սահմանը բացել մոտակա չորս ամիսների ընթացքում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն:

Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում զգալի փոփոխություններ տեղի ունեցան նախօրեին, երբ երկու կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին «Դիվանագիտական հարաբերությունների մասին Արձանագրության» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքին քաղաքական խորհրդատվությունների» մեկնարկի մասին, գրում է Reuters-ը:

«Եթե ամեն ինչ ընթանա ծրագրածի համաձայն, եթե քայլեր ձեռնարկվեն երկու կողմերից, սահմանը կարող է բացվել Նոր տարվա շրջանում»,- ընդգծել է Դավութօղլուն: