«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ակտիվացմանը եւ այդ երկու երկրների միջեւ արձանագրությունների ստորագրման գործում մեծ դեր խաղաց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` արված Սերբիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որից հետո Թուրքիայի քաղաքական համակարգում մեր նախագահի հայտարարության վերաբերյալ պատասխան որոնումների գործընթաց սկսվեց»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսինվ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Մելքոնյանի խոսքերով, Թուրքիան հիմա գտնվում է այնպիսի փուլում, երբ փորձում է լուծել իր առջեւ ծառացած արդեն մի քանի տասնամյակ խնդիրները: «Թուրքիայում կառավարող «Արդարության եւ զարգացման կուսակցությունը» համարվում է այն քաղաքական ուժը, որը ոչ միայն չի վախենում խնդրառատ հարցերից, այլ նաեւ փորձում է լուծել դրանք, ինչի մասին վկայում են բուռն քննարկումները քրդական եւ Հայաստանի սահմանի բացման խնդիրների շուրջ»,- ընդգծեց Մելքոնյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ Թուրքիայի կառավարող կուսակցության կողմից փաստաթղթերի ստորագրման պատճառներից մեկն իր իմիջի փրկությունն է:





