AM
2 Սեպտեմբեր 2009 - 16:17 AMT

Միասնական կամքն Արցախի հզորության ամրապնդման երաշխիքն է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներին անկախության հռչկաման 18-ամյակի կապակցությամբ: «Գլուխ խոնարհելով Արցախի անկախության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների հիշատակի առջեւ` առավել պարտավորված պետք է լինենք եւ գիտակցենք, որ շարունակական միասնականությունն է լինելու մեր ժողովրդի խաղաղ ապրելու, արարելու եւ նորանոր հաջողություններ արձանագրելու հիմնական գրավականը»,- ասվում է Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում:

Հայկական խորհրդարանի խոսնակն արցախահայությանն ու ողջ հայ ժողովրդին մաղթել է երջանկություն, ուժ եւ կորով, իսկ Արցախի պաշտպանության, նրա հզորացման ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացման համազգային նպատակների իրականացման գործում` միասնական կամք ու նպատակադրում, հաղորդվում է ՀՀ ԱԺ մամլո հաղորդագրության մեջ: