AM
3 Սեպտեմբեր 2009 - 11:45 AMT

ՀԱՊԿ հաստատել է ոչ կոմերցիոն ինքնավար կազմակերպությունը` ՀԱՊԿ Ինստիտուտը

Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ) ոչ կոմերցիոն ինքնավար կազմակերպությունը` ՀԱՊԿ Ինստիտուտը: Այդ մասին «ՀԱՊԿ Ինստիտուտ` Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության զարգացման նոր գործիք» թեմայով Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ Ինստիտուտը զբաղվելու է Կազմակերպության մասնակից-երկրների տարածքում իրադրության մասին տեղեկատվության հավաքով եւ մշակմամբ: Ինստիտուտը զբաղվելու է նաեւ հետխորհրդային տարածքում իրադրության, ինտեգրացիոն գործընթացների վերլուծությամբ, համապատասխան խորհրդատվությունների մշակմամբ»,- նշել է Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ Ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՊԿ մասնակից-երկրներում նույնպես կբացվեն ինստիտուտի բյուրոներ: «ՀԱՊԿ Ինստիտուտը զբաղվելու է ՀԱՊԿ առաջխաղացամբ, այլ ոչ թե ռազմաքաղաքական հարցերով»,- ասել է Վորոբյովը: