AM
3 Սեպտեմբեր 2009 - 16:37 AMT

Մարատ Հակոբյան. Հայ ժողովուրդը պետք է համախմբվի

Շատ ափսոս, որ որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը անձնական PR-ի նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց քաղաքական տեսաբան, Analitika.at.ua ՏՎԿ-ի ղեկավար Մարատ Հակոբյանը: «Քաղաքական գործիչները, որոնք շնորհիվ հայ ընտրողի իմաստության, իշխանության մեջ չեն գտնվում, փորձում են սեւացնել հայկական դիվանագիտության ձեռքբերումները: Տարօրինակ կերպով հայկական ընդդիմության տրամադրությունները համընկնում են Ադրբեջանի իշխանությունների կարծիքի հետ, որոնք ուզում են Հայաստանը տեսնել փակուղում: Հիմա, երբ Պաշտոնական Երեւանը լուրջ քայլեր է ձեռնարկում շրջափակումից ելնելու համար, ժամանակը չէ վարել քաղաքական խաղեր: Այսպիսի պատասխանատու պահին ողջ հայ ժողովուրդը պետք է համախմբվի` մեր ուժը միասնության մեջ է»,- ընդգծեց Հակոբյանը: