AM
3 Սեպտեմբեր 2009 - 16:58 AMT

Շավարշ Քոչարյան. Գործընթացում փոփոխություններ կլինեն թե ոչ, կախված է Անկարայից

Եթե Անկարան չգնա Երեւանի հետ պայմանավորվածությունների կատարմանը, նա լուրջ խնդիրներ կունենա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Կլինեն արդյոք փոփոխություններ գործընթացում թե ոչ, կախված է Անկարայից: Սակայն դեռեւս պարզ է մեկ բան, եթե թուրքական կողմը չհարգի պայմանավորվածություններն եւ չհասցնի ավարտին գործընթացը, նա լուրջ խնդիրներ կունենա»,-նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: