AM
3 Սեպտեմբեր 2009 - 18:24 AMT

Հայաստանը պետք է կարողանա օգուտ քաղել իր հարեւանների հարաբերությունների ցանկացած դասավորությունից

«Պետք չէ հապճեպ եզրակացություններ անել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին, քանի որ հարաբերությունները միշտ կարող են սառեցվել եւ ապասառեցվել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը:

Դեսպանը նաեւ ընդգծել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերություններն այդ երկու երկրների գործն է, սակայն Հայաստանը պետք է կարողանա օգուտ քաղել նրանց հարաբերությունների ցանկացած դասավորությունից: