AM
4 Սեպտեմբեր 2009 - 11:23 AMT

Հայաստանի երիտասարդական առաջնորդները հանդիպեցին իրենց գործընկերների հետ

Հայաստանի երիտասարդական առաջնորդները Իսսիկ-Քուլում հանդիպեցին ԱՊՀ երկրների եւ Վրաստանի իրենց գործընկերների հետ, «ԱՊՀ-ի Երիտասարդություն` հայացք վաղվա օրվան» ինտեկեկտուալների ֆորումին: Ֆորումի բացումը կայացավ սեպտեմբերի 3-ին եւ նվիրված էր Չինգիզ Այթմատովի հիշատակին, Չոլպոն-Աթա ղրղզական քաղաքում, որտեղ ներկա էին մոտ 150 երիտասարդական առաջնորդ ԱՊՀ-ի 11 երկրներից եւ Վրաստանից:

Երեք օրերի ընթացքում ֆորումի մասնակիցները կծանոթանան տարբեր երկրների երիտասարդության հետ աշխատանքի ներքին կառուցվածքին, կքննարկեն առավել արդիական խնդիրներ` ծառացած երիտասարդ սերնդի առջեւ: Նախատեսվում է մշակել կոնկրետ առաջարկություններ երիտասարդության խնդիրները լուծելու համար: Բացի այդ, նախատեսվում է նաեւ երիտասարդության հետ աշխատանքի համար մշակել խորհրդատվություններ պետական եւ հասարակական կառույցների համար ԱՊՀ-ի տարածքում: