AM
4 Սեպտեմբեր 2009 - 15:51 AMT

Թուրքիայի վարչապետը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է անվտանգության հարցերը

Անկարայում` վարչապետի նստավայրում, կայացավ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը, որին մասնակցում էին Գլխավոր շտաբի պետը, զինվորականներ, պետնախարարներ, Թուրքիայի արդարադատության, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, տեւել է մոտ երեք ժամ:

Անմիջապես հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, որ հանդիպման օրակարգում կային Թուրքիայում ներքին անվտանգության եւ խաղաղության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի առնչությամբ միջոցների ձեռնարկման հետ կապված հարցեր, հաղորդում է Anatolian News Agency-ն: