AM
4 Սեպտեմբեր 2009 - 17:12 AMT

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը նշանակման կապակցությամբ

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Մանուչեհր Մոթաքիին Իրանի խորհրդարանի կողմից արտգործնախարարի պաշտոնում վերահաստատվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ ցանկությունը շարունակել ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: