AM
4 Սեպտեմբեր 2009 - 17:46 AMT

Երեք հայկական ավանդական կուսակցությունները հանրահավաք կանցկացնեն Տորոնտոյում

Երեք հայկական ավանդական կուսակցությունները` ՀՅԴ-ն, Ռամկավար-Ազատական եւ սոցիալ-ժողովրդավարական «Հնչակյան» կուսակցությունները սեպտեմբերի 4-ին հանրահավաք կանցկացնեն Տորոնտոյում` նվիրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների հրապարակմանը: Միջոցառման ժամանակ մասնակիցները կներկայացնեն արձանագրությունների բացասական կողմերը, հաղորդում է Keghart.com-ը: