AM
5 Սեպտեմբեր 2009 - 10:45 AMT

Ղրիմում անցնում է «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» խորագրով գիտաժողովը

Սեպտեմբերի 5-ին հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սկսվել է «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» միջազգային գիտաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել գիտաժողովի կազմակերպիչներից մեկը` Դավիթ Դավթյանը, համաժողովին մասնակցում են գիտնականներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Լեհաստանից ու Հայաստանից:

Գիտաժողովի կազմակերպիչն են Ուկրաինայի Հայերի միությանը կից Հայագիտության կենտրոնը, Ղրիմի հայկական ընկերակցությունը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի աջակցությամբ: Գիտաժողովն աշխատանքը կավարտի սեպտեմբերի 6-ին: