AM
5 Սեպտեմբեր 2009 - 11:42 AMT

Հայ-լեհական հարաբերությունները մեծ հեռանկարներ ունեն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրդիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտհեի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանի պաշտոնում պարոն Կնոտհեի ծավալած գործունեության համար:

Դիվանագետն իր հերթին նշել է, որ լինելովՀայաստանումԼեհաստանիառաջին դեսպանը` պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում ձգտել է հնարավորինս առաջ մղել տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: Հանրապետությաննախագահը եւ դեսպանըհամակարծիք են եղել, որ երկուերկրների հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում ունենզարգացմանմեծ հեռանկար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: