AM
7 Սեպտեմբեր 2009 - 14:13 AMT

Սահմանների բացման դեպքում Թուրքիան ճնշում կգործադրի Հայաստանի վրա

«Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հայ ժողովրդի իրավունքը իր պատմական հողերի նկատմամբ, որից հետո նա քայլեր կձեռնարկի այդ հողերը վերադարձնելու համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի կուսակցության անդամ Արմեն Աղայանը:

Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումը ներկա պայմաններում Հայաստանի համար մեծ վտանգ է պարունակում է իր մեջ` թե տնտեսական, թե մշակութային եւ թե քաղաքական տեսակետից: «Սահմանի բացումից հետո ներկա պայմաններում Հայաստանը կդառնա Թուրքիայի տնտեսական ելուստը»,- ընդգծեց Աղայանը:

Նա ընդգծեց նաեւ, որ սահմանի բացումից հետո Թուրքիայի ազդեցության տակ կանցնի Հայաստանի հաղորդակցության համակարգը եւ Թուրքիան ինքնաբերաբար կստանա Հայաստանի վրա ճնշում գործադրելու մեծ հնարավորություն, ինչն անթույլատրելի է: