AM
8 Սեպտեմբեր 2009 - 12:10 AMT

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լուրջ է վերաբերվում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը

«Նոր համանախագահի նշանակումը ԱՄՆ-ի ներքին գործն է: Իսկ ինչ ընդհանուր առմամբ վերաբերում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին ,նրա գործունեությունը ուղղված է խաղաղ միջոցներով արցախյան հիմնախնդիրը կարգավորելուն», – PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքերով, լավ կլիներ, եթե ապագայում համանախագահները նույնպես ավելի հաճախ այցելեին Լեռնային Ղարաբաղը:

«Ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրիշ համանախագահ երկրները մեծ կարեւորություն են տալիս ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ լուծմանը, ինչի մասին վկայում է համանախագահ երկրների նախագահների` վերջերս արած հայտարարությունն արցախյան խնդրի վերաբերյալ, մադրիդյան սկզբունքների բացահայտումը եւ ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդ Ռոբերտ Բրադտկեի վերջին նշանակումը»,- ասաց Շարմազանովը: