AM
8 Սեպտեմբեր 2009 - 16:30 AMT

Հայաստանը կմասնակցի «Կովկասի էկոլոգիական ինֆրակառույց» գագաթաժողովին

Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչները սեպտեմբերի 8-9 կհանդիպեն Թիֆլիսում, Հարավային Կովկասի էներգետիկայի քաղաքականության էկոլոգիական տեսակետների քննարկման համար: Վրաստանի մայրաքաղաքում կանցնի «Կովկասի էկոլոգիական ինֆրակառույց եւ ներդրումներ մաքուր էներգիայի եւ ֆինանսների մեջ 2009» գագաթաժողովը (Caucasus Environmental Infrastructure and Green Energy Investment & Finance Summit 2009): Գագաթաժողովի կազմակերպիչն է Euroconvention Conferences-ը:

Գագաթաժողովի հիմնական թեմաները կլինեն` վերականգնվող էներգիայի աղբյուրները, մարզային էներգետիկայի քաղաքականության զարգացումը, էներգետիկ փոխադրամիջոցների եւ էկոլոգիական ինֆրակառույցների զարգացումը, հաղորդում է On-line Գրուզիան: