AM
10 Սեպտեմբեր 2009 - 08:01 AMT

Ահմեդ Դավուդօղլու. Մինչ Հայաստանի հետ սահմանի բացումը դեռ շատ ժամանակ կա

Թուրքիայում սկսվում են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության արձանագրությունների շուրջ ներքաղաքական խորհրդակցությունները: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուի, արձանագրությունները կներկայացվեն եւ կքննարկվեն ընդդիմության հետ, այնուհետեւ կներկայացվեն խորհրդարանում: Դավուդօղլուն նշել է, որ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նշելով նաեւ, թե մինչ Հայաստանի հետ սահմանի բացումը դեռ շատ ժամանակ կա: Մինչդեռ, ըստ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ պայմանավորվածության, սահմանը պետք է բացվի արձանագրությունները ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց, գրում են թուրքական ԶԼՄ-ները: