2001թ. սեպտեմբերի 11-ին իսլամիստ մահապարտ ահաբեկիչները, որոնք ըստ Պետդեպարտամենտի, «Ալ Քաեդա» ահաբեկչական կազմակերպությունից էին, հափշտակեցին 4 ողեւորատար ինքնաթիռ, դրանցից երկուսն ուղղելով Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկու աշտարակների վրա, իսկ մյուս երկուսը` Պենտագոնի եւ Սպիտակ տան վրա:
Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, օրը սկսվեց լռության րոպեից, զանգերի ղողանջներով եւ հոգեհանգստի արարողությամբ Նյու Յորքի բոլոր եկեղեցիներում, տեղի ժամանակով 8:46-ին, երբ առաջին ինքնաթիռը մխրճվեց հյուսիսային աշտարակի մեջ: Մի քանի րոպե անց երկրորդ ինքնաթիռը մխրճվեց երկրորդ աշտարակի մեջ: ԱՀԿ-ի փլատակների տակ մնացին երեք հազար հոգի, որոնցից 800-ը` աշխարհի 86 երկրների քաղաքացիներ էին: Այսօր հիշատակի օրը կնշվի ԱՄՆ բոլոր դիվանագիտական առաքելություններում:
Ըստ տվյալների, որ վերջերս են հրապարակվել, հայտնի է դարձել, որ ԿՀՎ-ն գիտեր նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն այդ տեղեկությունը կեղծ համարեց: Ողբերգությունից անմիջապես հետո քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ԱՄՆ-ի համար անսովոր սահմանափակումներ մտցվեցին` անվտանգության նպատակով: 2001թ. սեպտեմբերի 11-ը առիթ հանդիսացավ Իրաք ներխուժելու եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերը ավելացնելու համար, սակայն ցանկալի արդյունքի չհասավ, միայն մահապատժի ենթարկեց Հուսեյնին:
Աշտարակների տեղում նախատեսվում էր հուշարձան կառուցել, սակայն 8 տարում ոչինչ չի արվել` միայն մաքրվել են փլատակները: Նախագծերից մեկով ենթադրվում էր այս տեղում եկեղեցի կառուցել:





