«Հայ – թուրքական նախնական ստորագրված արձանագրություններն արժեզրկվում են նրանով, որ դատելով այդ փաստաղթղերից Հայաստանն ընդունել է թուրքական կողմի բոլոր նախապայմանները», – այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքերով, պատմական հարցերով զբաղվող հայ – թուրքական հանձնաժողովի ստեղծումով` Թուրքիային կհաջողվի կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, միեւնույն ժամանակ կպահպանի իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում: «Ստորագրելով արձանագրությունները, Թուրքիան պահպանեց իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, քանի որ այդ փաստաթղթերը պետք է փոխանակվեն թուրքական խորհրդարանի կողմից: Թուրքիայի խորհրդարանը հանգիստ կարող է ձգձգել փոխանակման գործընթացը`Հայաստանից պահանջելով զիջումներ Լեռնային Ղարաբաղի Հարցում», – հավելեց Զուրաբյանը:
Նա նաեւ նշեց, որ արձանագրություններն անընդունելի են, քանի որ նրանցում հստակ արտահայտված են տարածքային ամբողջականության սկզբունքները, եւ ոչ մի խոսք չկա ազգի ինքնորոշման սկզբունքի մասին:
Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի քայլեր կնախաձեռնի ՀԱԿ-ը` Զուրաբյանը պատասխանեց, որ կոնգրեսի կողմից սեպտեմբերի 18-ին կհրավիրվի հանրահավաք, որտեղ էլ մանրամասն կնշվեն կոնգրեսի հետագա անելիքները:





