«Ժառանգություն» կուսակցությունն այն սակավ ընդդիմական կուսակցություններից է, որ ներկայացված է խորհրդարանում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, 1992-96թթ. արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, ցանկացած ուժ կարող է իրենից ընդդիմություն ներկայացնել, բայց իսկական ընդդիմությունն այն է, որը ժողովրդավարական ինստիտուտներ է հիմնում:
«Ժամանակին «Ժառանգություն» կուսակցությունը միավորվում էր վառ առաջնորդի` Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ»,- ասել է ՀՀՇ վարչության անդամը` նշելով, որ կուսակցությունը նման երկրորդ առաջնորդ չունի եւ որ հենց նրա հեռանալու պատճառով կուսակցությունն այժմ նման դրության մեջ է: Ղարաբաղը նույնպիսի դրության մեջ էր գտնվում այն բանից հետո, երբ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը լքեց երկիրը, քանի որ նա այնտեղ միակ առաջնորդն էր:





