AM
14 Սեպտեմբեր 2009 - 11:44 AMT

Թինա Քեյդենաուն չի ժամանի Երեւան

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն, որը ներկայումս այցով գտնվում է Վրաստանում, չի ժամանի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը:

Ինչպես հաղորդում է Գրուզիա on-line-ը, Թինա Քեյդենաուն արդեն հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Նրա խոսքով, ինքը Վրաստանում առաջին անգամ է գտնվում եւ այցի շրջանակներում կհանդիպի ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: