AM
14 Սեպտեմբեր 2009 - 13:19 AMT

Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի վրա երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր` ժամը 14:28-ին, Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի վրա 2.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են հայկական Եղեգնաձոր քաղաքից 25 կմ հարավ-արեւմուտք: Ստորերկրյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն դեռեւս չի ստացվել: