AM
14 Սեպտեմբեր 2009 - 13:54 AMT

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում կայացավ Հայաստանի դեսպանի հետ

Այսօր Վրաստանի ԱԳՆ-ում հանդիպում է կայացել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովի եւ Վրաստանում Հայաստանի լիազոր եւ արտակարգ դեսպան Հրաչ Սիլվանյանի միջեւ: Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն բանակցությունները կայացան Հայաստանի դեսպանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին շատ հարցեր, կապված վրաց-հայկական հարաբերությունների հետ: «Կողմերը պայմանավորվեցին, որ կշարունակեն ակտիվ բանակցել վրաց-հայկական հարաբերությունների խնդիրների շուրջ»,- հաղորդում է Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամլո դեպարտամենտը:

Կողմերը նաեւ քննարկեցին տարածաշրջանային համագործակցության հեռանկարների հարցերը:

Ավելի վաղ վրաց-հայկական հարաբերությունների հարցերը Վրաստանի ԱԳՆ-ում քննարկել էին Ալեքսանդր Նալբանդովը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը: Պաշտոնական Թբիլիսին գոհունակությամբ նշեց, որ Վրաստանի հարաբերությունները Հայաստանի հետ բնորոշվում են դրական ընթացքով, ինչը առավել նկատելի դարձավ վերջերս: