AM
15 Սեպտեմբեր 2009 - 12:17 AMT

Խարկովում կնշեն Հայաստանի Անկախության օրը

Խարկովի հայկական համայնքը Հայաստանի Անկախության օրվա եւ Խարկովի հայկական համայնքի ստեղծման 10-ամյակի տոնման լայն ծրագիր է պատրաստել:

Միջոցառումների շրջանակներում նախատեսված է պատմաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, Ուկրաինայի հայկական համայնքների ներկայացուցիչների, Ուկրաինայի Հայերի Միության անդամների մասնակցությամբ կլոր սեղան: Ծրագրված է նաեւ «Արմենիկա» հիմնադրամի բացումը Խարկովի Կարազինի անվ. Ազգային համալսարանի Կենտրոնական գիտական գրադարանում:

Կկազմակերպվի նաեւ հայկական ազգային խոհանոցի ցուցահանդես-դեգուստացիա եւ տոնական համերգ ուկրաինացի ու հայ կատարողների մասնակցությամբ, հաղորդում է Analitika.at.ua-ը: