AM
15 Սեպտեմբեր 2009 - 16:54 AMT

Հայ-թուրքական արձանագրություններում քողարկված են Կարսի պայմանագրի պայմանները

Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումով կբացվի երկու երկրների միջեւ սահմանները եւ ոչինչ ավելին Հայաստանի համար: Այդ մասին լրագրողնիերին հայտնեց ՀՅԴ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով այն սահմանը, որն այսօր Թուրքիան ունի Հայաստանի հետ դա Թուրքիայի եւ ԽՍՀՄ սահմանն է: Հայ – թուրքական սահմանը ճանաչվել է միայն Կարսի պայմանագրով, եւ Թուրքիայի գլխավոր նպատակը տվյալ պահին պայմանագիրը վավերացնելն է: «Թուրքիան արձանագրություններից ցանկանում է ստանալ այն, ինչն ինքը ցանկացել է ստանալ Կարսի համաձայնագրից. այն է` հայ-թուրքական սահմանի ճանաչումը», – նշեց Ռուստամյանը:

Նրա խոսքերով Անկարան քողարկված տեսքով ցանկանում է ձեւակերպել հայ – թուրքական հարաբերություններն իր օգտին: «Իհարկե միջազգային հանրությունը ողջունում է հայ – թուրքական սահմանի բացումը, որորվհետեւ բոլորը դրանից շահում են, բոլորը, բացի Հայաստանից», – նշեց Արմեն Ռուստամյանը:

Նա նաեւ նշեց, որ հայ – թուրքական սահմանի բացմանը պատրաստ չէ նաեւ Հայաստանի տնտեսությունը: Նրա խոսքերով սահմանի բացումով Հայաստանի տնտեսությունը կկանգնի լուրջ խնդիրների առաջ: