Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգայինժողովի եվրոպական ինտեգրմանհարցերիմշտական հանձնաժողովի նախագահՆաիրաԶոհրաբյանը հանդիպեց ԼՂՀարտաքինգործերինախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Հանդիպման հիմնական թեմանղարաբաղյան հիմնախնդիրն էր եւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության` այդ ուղղությամբ կատարելիք աշխատանքը:
Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է համատեղել ուժերը եւ միջազգային կառույցներում հանդես գալ փոխհամաձայնեցված դիրքորոշումներով: Պետք է կարողանալ միջազգային հանրությանը ներկայացնել ԼՂՀ-ում կատարվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ փաստարկել միջազգայն նորմերին համապատասխան նրա ժողովրդի` իր պատմական հողի վրա ապրելու արդարացի իրավունքը: Այդ քայլերը պետք է լինեն ոչ թե իրավիճակային, այլ նպատակասլաց ու հետեւողական, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետկապերի վարչությունը:





