Խորհրդային միության ժամանակներից Ռուսաստանում հայերի սպանության թիվը չի փոփոխվել: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական եւ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների գործերով եւ միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը : Նրա խոսքերով, Ռուսաստանում հանցագործությունների 70 տոկոսը տեղի է ունենում ոչ թե միջազգային, այլ համայնքային հողի վրա: «ՌԴ-ում ազգային հողի վրա կատարված հանցագործությունները կազմում են 70 տոկոս եւ միայն 30 տոկոսն են ռուսաստանցիների ձեռքի գործը», – ասել է Կրիվոպուսկովը:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանում բավականին բացասական տեղեկատվական դաշտ է ստեղծվել Ռուսաստանում հայերի սպանության դեպքերի առնչությամբ: «Մամուլը, տեղի ունեցածի մասին լիակատար պատկերացում չունենալով, անիմիջապես հաղորդում է հայի հերթական սպանության մասին»,. – ասել է Կրիվոպուսկովը, ավելացնելով, որ ցանկացած հայի մահն իր համար մեծ հարված է:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի հայկական համայնքը երկար ժամանակ փակ է եղել ռուսաստանիցների համար, եւ միայն վերջերս է սկսել համատեղ միջոցառումներ անցկացնել:





