AM
22 Սեպտեմբեր 2009 - 08:21 AMT

Կիեւում նշել են Հայաստանի Անկախության օրը

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը ընդունելություն էր կազմակերպել` նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Ինչպես հաղորդում է ANALITIKA.at.ua-ն, ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի կառավարության, Գերագույն ռադայի, նախագահի քարտուղարության ներկայացուցիչները, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ: Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցել Ուկրաինայի բոլոր խոշոր հայ համայնքներում: