Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի` Անկախության 18-րդ տարելիցի առթիվ Ռումինիայում ՀՀ դեսպանությունը Բուխարեստի դիվանագիտական ակումբի սրահում ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էին Ռումինիայի ԱԳՆ պետական քարտուղար Բոգդան Մազուրու, Խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներ:
Ռումինահայ համայնքի Բուխարեստի կիրակնօրյա դպրոցի պարային խումբը ներկաների առջեւ հանդես եկավ հայկական պարերի կատարումներով:
Տոնի առթիվ ռումինական ԶԼՄ-ներում հրապարակվել են ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանի` Հայաստանին նվիրված հոդվածները:





