AM
24 Սեպտեմբեր 2009 - 15:02 AMT

Իտալիայում Հայաստանի դեսպանը հանձն է առել իր պարտավորությունները

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իտալիայի ԱԳՆ պետական դիվանագիտական արարողակարգի պետ, դեսպան Լեոնարդո Վիսկոնտիին: Հանդիպման սկզբին դեսպան Վիսկոնտին նշել է, որ ուրախ է երկար ընդմիջումից հետո ողջունել Իտալիայում Հայաստանի նոր դեսպանին եւ ընդգծել իր պատրաստակամությունը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու դեսպան Կարապետյանին իր առաքելության ողջ ընթացքում:

Ռուբեն Կարապետյանն անդրադարձել է հայ-իտալական առնչությունների պատմական բնույթին եւ հաստատել Հայաստանի իշխանությունների տրամադրվածությունը խորացնելու ու առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: