Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հարավային ԿովկասումԵվրամիության հատուկ ներկայացուցիչՊիտերՍեմնեբիի գլխավորածպատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել Եվրամիության փորձագիտական խմբի աջակցությունը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին եւ գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն ծրագրի իրականացման ընթացքից:
Քննարկվել էնաեւ Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հարցը, կարեւորվել է այս ուղղությամբ երկկողմ քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքումանդրադարձէեղել տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի, հաղորդում է Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը:





