AM
25 Սեպտեմբեր 2009 - 14:45 AMT

Կարինե Ղազինյանը եւ Պիտեր Սեմնեբին քննարկել են «Արեւելյան գործընկերությունը»

Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստնանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռուալ դե Լյուցենբերգերը եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ով ներկայացնում է նաեւ շվեդական նախագահությունը:

Փոխնախարար Ղազինյանը մեծապես կարեւորելով ՀՀ – ԵՄ հարաբերությունները, անդրադարձավ ԵՄ Արեւելյան գարծընկերության նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ բազմակողմ համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում Կարինե Ղազինյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:

Եվրոպացի դիվանագետի խնդրանքով փոխնախարարը ներկայացրեց հայ – թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: