AM
26 Սեպտեմբեր 2009 - 09:00 AMT

Բարաք Օբաման գիտակցում է Ղարաբաղի խնդրի լուծման կարեւորությունը

Փիթսբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի վարչապետ Թաիփ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե գիտակցում է Ղարաբաղի խնդրի լուծման կարեւորությունը, հաղորդում է Anatolian News Agency-ն: