AM
26 Սեպտեմբեր 2009 - 12:46 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն Երեւանին ու Բաքվին կոչ է անում հայտարարություններում կառուցողականություն դրսեւորել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 26-ին տարածել են հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարներն ու միջնորդները հաստատել են Հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը եւ քննարկել միջնորդների առաջիկա այցը տարածաշրջան հոկտեմբերի սկզբին` ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Քիշնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով»:

Հայտարարության մեջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանին ու Բաքվին կոչ են անում իրենց հայտարարություններում կառուցողականություն դրսեւորել: