AM
29 Սեպտեմբեր 2009 - 06:48 AMT

Արփի Վարդանյան. Առանց Հայաստանի չկա Սփյուռք եւ հակառակը

Հայաստանի նախագահի համահայկական շրջագայությունը շատ ճիշտ քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Ըստ նրա, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները չափազանց կարեւոր հարցեր են բոլոր հայերի համար եւ հարկավոր է լսել բոլորի տեսակետը: «Սփյուռքում տարբեր կարծիքներ կան, եւ կա մտահոգություն Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Մենք միշտ համարել ենք, որ նախագահը պետք է հանդիպի Սփյուռքի հետ, քանի որ առանց Հայաստանի չկա Սփյուռք եւ հակառակը: Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի նախագահը հանդիպումներ չունենար Սփյուռքում նման կարեւոր փաստաթղթերի ստորագրումից առաջ»,-ասել է Վարդանյանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանը պետք է պատրաստ լինի ցանկացած կարծիք լսել, ինչպիսին էլ այն լինի:

Արփի Վարդանյանը նշել է նաեւ, որ Սփյուռքի մեծ մասը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը: