ԵԱՀԿ կողմից հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը կանցնի ոչ թե հայկական Բերքաբեր գյուղի մոտ, ինչպես հայտարարվել էր նախկինում, այլ ադրբեջանական Մազամլի գյուղի մոտ` Ղազախի հարեւանությամբ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net- թղթակիցը, ԵԱՀԿ միջնորդությամբ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել անվտանգության երաշխիքների վերաբերյալ` տեղի ժամանակով 11.05-ին:





