Այն հայտարարությունները, թե հայկական սփյուռքը դեմ է հայ-թուրքական բանակցություններին, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ANALITIKA.at.ua-ի տնօրեն Մարատ Հակոբյանը: Ըստ նրա, որոշ քաղաքական կուսակցություններ եւ համակիր գործիչներ փորձում են իրենց փաստարկների չհիմնավորվածությունը հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ քողարկել հայկական Սփյուռքի այսպես կոչված «դժգոհությամբ»:
«Ոչ ոք Սփյուռքի մենաշնորհ չի կարող ունենալ եւ ոչ ոքի իրավունք չի տրվում պառակտում մտցնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Սփյուռքում անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել, մարդկանց անկանխակալ տեղեկատվություն է հարկավոր, ոչ թե մտայնություններ»,-ասել է Հակոբյանը:





