Հայ – թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները հանդիսանում են պատմական համաձայնագիր ոչ միայ Երեւանի ու Անկարայի համար, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Ինդիանա նահանգի սենատոր, ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի Կոմիտեի անդամ Ռիչարդ Լուգարը:
«Ես հուսով եմ, որ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործում կողմերը չեն հանդիպի խոչընդոտների: Ես նաեւ հուսով եմ, որ երկու երկրների միջեւ ստեղծվելիք հանձնաժողովը կարող է լուծել 1915թ-ի դեպքերի հետ կապված տարաձայունթյունները», – հայտարարեց սենատորը: Ռիչարդ Լուգարի խոսքերով`
Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առկա բանավեճերը անմիջականորեն ազդում են ԱՄՆ քաղաքականության վրա:
«Ամեն տարի այս հարցը բարձրացվում է ԱՄՆ Կոնգրեսում: Այս հանգամանքը բարենպաստ չի հանդիսանում Թուրքիայի եւ Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար: Հայ – թուրքական հարաբերությունները կարգավորող համաձայնագիրը կդառնա ռեալ հաղթանակ», – ընդգծեց ամերիկյան սենատորը: Այս մասին հաղորդում է Anatolian News Agency-ն:





