AM
29 Սեպտեմբեր 2009 - 15:36 AMT

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի նախագահին գնալ Թուրքիա

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի նախագահին գնալ Թուրքիա` Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների պատասխան ֆուտբոլային խաղին: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Նյու Յորքում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ կայացած հանդիպումից հետո հայտարարեց, որ լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանն ընդունի իր թուրք գործընկերոջ հրավերը: «Դա լավ նշան կլինի բանակցությունները շարունակելու համար», – նկատեց ամերիկացի դիվանագետը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը: