AM
29 Սեպտեմբեր 2009 - 16:05 AMT

Հայ – թուրքական արձանագրությունները շուտով կքննարկվեն թուրքական խորհրդարանում

Թուրք պատգամավորները հոկտեմբերի 1-ին բացվող նոր նստաշրջանում կքննարկեն թուրքական կառավարության «ժողովրդավարական նախաձեռնությունների» հետ կապված հարցերը. վերջերս հրապարակված հայ – թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները եւ Հայաստանի հետ սահմանի բացումը: Արձանագրությունները կքննարկվեն նախ արտաքին հարաբերությունների կոմիտեում, այնուհետեւ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում (TBMM): Այս մասին հաղորդում է Anatolian News Agency-ն: