AM
29 Սեպտեմբեր 2009 - 17:44 AMT

«Միացում» ազգային նախաձեռնությունը շարունակում է բողոքի ակցիաները

Սեպտեմբերի 30-ին ժամը 17:00-ին «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպում է բողոքի ակցիա Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքի մոտ` հայ – թուրքական արձանագրությունների հարցում հայ գիտնականների անհարիր դիրքորոշման պատճառով:

Իսկ հոկտեմբերի 2-ին ժամը 16:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, ինչից հետո ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչին կհանձնվի նամակ, որը հասցեագրված է Արցախի ղեկավարությանը: Այս մասին ասվում է «Միացում» ազգային նախաձեռնության կողմից տարածված հաղորդագրության մեջ: